Քուշենի մասին

Քուշենը ներկայացնում է մարմնի և դեմքի նամքի, մերսման համար պատրաստված բնական միջոցներ, որոնց հիմնական բաղադրիչը լյուֆա բույսի հասունացած պտուղն է՝ աճեցված և մշակված Հայաստանում՝ Արարատյան դաշտում։

Քուշենը նաև առաջարկում է գլխամաշկի և մազերի խնամք՝ ներկայացնելով փայտյա սանրեր՝ պատրաստված հաճարենու փայտից։

Բրենդը և լոգոն

Անվանումը բաղկացած է երկու արմատից՝ «coosh» և «shen»։ Լյուֆայի հայերեն անվանումը «կուշ» է, իսկ «շեն» նաև նշանակում է գյուղ, որտեղ էլ սերմից ծնունդ է առնում պտուղը, մշակման աշխատատար ընթացք ապրում ու դառնում խնամքի և մերսման միջոց։

Ապաթարցը լոգոյի մաս է և թույլ հուշում է անունն արտասանելիս շեշտադրությունը դնել վերջին ձայնավորի վրա։

loofah guard

Լյուֆա բույսի մասին

Լյուֆան դդմազգիների ընտանիքին պատկանող միամյա մշակաբույս է, որի պտուղները հասունանալու դեպքում վերածվում են բնական սպունգի։

Այս բնական ծագման խնամքի միջոցները հրաշքներ են գործում օգտագործման արդյունքում:

Լյուֆայի օգտակար հատկությունները

Այս բնական սպունգները հրաշքներ են գործում երկարաժամկետ օգտագործման արդյունքում։ Հատկապես․

  • Մաքրում են մաշկը մահացած բջիջներից՝ հաղորդելով մաշկին նոր, հարթ և թարմ տեսք:
  • Խթանում են մաշկի արյան շրջանառությունը։ Քուշեն խնամքի միջոցներով մերսմամբ արյան անոթները սկսում են պատշաճ կերպով շրջանառել արյունը։ Ահա թե ինչու է մաշկի գույնը թեթևակի կարմրում։
  • Հանգստացնում են նյարդերը և թուլացնում մկանների լարվածությունը:
  • Նպաստում են ցելյուլիտի նվազեցմանը, կանխմանը և անգամ վերացմանը։

Տեսանելի արդյունքի համար խրախուսվում է նաև վարել առողջ ապրելակերպ։

Մարմնի և դեմքի խնամքի, մերսման միջոցների կիրառումը

  • Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խնամքի և մերսման միջոցը թրջել ջրում, որից այն հաճելի կփափկի և չի քերծի մաշկը,
  • վրան լցնել մարմինը/դեմքը մաքրող միջոց,
  • խնամքի միջոցը ձեռքում տրորել պղպջակներ առաջացնելու համար,
  • մարմինը/դեմքը մերսել մերսման միջոցով և լվանալ։

Մաշկի հետ կապված խնդիրներ կամ անհանգստություններ ունենալու դեպքում նախքան խնամքի միջոցն օգտագործելը խորհրդակցել բժշկի հետ։

Հակացելյուլիտային մերսումներ

ակացելյուլիտային մերսումների համար խորհուրդ է տրվում մերսման միջոցն օգտագործել թաց վիճակում՝ առանց մաքրող գելի՝ 3-5 րոպե դեպի վեր շրջանաձև մերսումներ կատարելով անհրաժեշտ հատվածներին:

Լյուֆան ինտենսիվ տաքացնում է հյուսվածքները, արդյունքում՝ մանրացնում ճարպային կուտակումները՝ հանգեցնելով ցելյուլիտի նվազեցմանը, անգամ՝ վերացմանը։

Խնամք

  • Նախքան առաջին օգտագործումը լվանալ խնամքի միջոցները։
  • Ամեն օգտագործումից հետո անհրաժեշտ է ցայել և պահել հնարավորինս կախված վիճակում, որպեսզի չորանա՝ կանխելով հավանական բակտերիաների առաջացումը։
    • Մենք արդեն հոգացել ենք այս մասին՝ պատվերին կցելով նվեր՝ փայտյա կախիչ։
      Կախիչն անհրաժեշտ է ամրացնել չոր և մաքուր պատին։
  • Բացի ցայելը, կարևոր է նաև դրանք պարբերաբար լավ լվանալ։ Կարելի է լվանալ լվացքի մեքենայով, օրինակ, սրբիչների հետ (բացառությամբ փայտե տարբերակների):

Չափից երկար օգտագործելը նույնպես հիգիենիկ չէ։ Եթե անգամ խնամքի միջոցը պատռված չէ, բայց այլևս հիգիենիկ չէ օգտագործելը, անհրաժեշտ է այն փոխարինել նորով։

Փայտյա սանրի օգտակար հատկությունները

Այս բնական սանրերը մի շարք օգտակարություններ ունեն, հատկապես.

  • շատ հաճելի մերսում են գլխամաշկը,
  • խթանում են գլխամաշկի արյան շրջանառությունը,
  • ունեն անտիստատիկ հատկություն,
  • ի տարբերություն պլաստիկ սանրերի՝ այս սանրերով մազերի հարդարման արդյունքում գլխամաշկի յուղը համաչափ տարածվում է ամբողջ մազերի երկայնքով։

Փայտյա սանրերի ազդեցությունը

Պարբերաբար օգտագործման արդյունքում՝

  • աստիճանաբար նվազում է մազերի փխրունությունը և/կամ ճյուղավորվածությունը,
  • յուղոտ արմատների և չոր ծայ- րերի տարբերությունը նվազում է,

Արդյունքում՝ գլխամաշկը դառնում է ավելի առողջ, իսկ մազերը ստանում են ավելի փայլուն տեսք և ավելի ինտենսիվ են աճում։

Փայտյա սանրի խնամքը

Սանրի ատամիկները կարելի է լվանալ խոզանակով, սակայն չի կարելի երկար ժամանակ սանրը թողնել ջրում։

Փայտյա սանրի խնամքը

Սանրի ատամիկները կարելի է լվանալ խոզանակով, սակայն չի կարելի երկար ժամանակ սանրը թողնել ջրում։

Խնամքի միջոցների պահպանումը

Եթե խնամքի և մերսման միջոցը դեռ չի օգտագործվում, պահպանման պայմաններն են.

  • պահել սենյակային ջերմաստիճանի պայմաններում՝ հեռու խոնավությունից և արևի ուղիղ ճառագայթներից։
  • Պահպանման ժամկետը՝ անժամկետ։

Շրջակա միջավայրի վրա ազդեցությունը

Քուշենն իր «Հպի՛ր մարմնիդ բնականը» կարգախոսով խրախուսում է օգտվել բնության կողմից տրված բնական և օգտակար բարիքներից, այլ ոչ թե սպառել արհեստական ծագման փոխարինիչներ։

Ոչ պակաս կարևոր է նաև շրջակա միջավայրի վրա հնարավորինս քիչ բացասական ազդեցություն ունենալը։ Օրինակ, մինչև պտղի հասունացումը, բույսը թթվածին է արտադրում, ինչպես նաև մեղուների համար «աշխատավայր» է ստեղծում։

bee on loofah flower

Product Ingredients

Խնամքի և մերսման միջոցների պատրաստման համար օգտագործվող մյուս բաղադրիչների և պարագաների, օրինակ, բամբակյա կտորեղենի կամ կենսաքայքայվող տուփերի ընտրությունը ևս աննպատակ չէ։

Հիմնական բաղադրիչներն են՝ լյուֆա բույսի հասունացած պտուղ, 100% բամբակյա տեքստիլ կամ հաճարենու փայտ, բամբակյա ժապավեններ, թելեր։

Shopping Cart
Scroll to Top