Վերադարձ կամ Փոխանակում
Ապրանքը ենթակա է վերադարձի/փոխանակման 14 օրվա ընթացքում հետևյալ դեպքերում․
- Ապրանքը ձեռք է բերվել www.cooshen.com կամ www.cooshen.am կայքով, կամ Քուշենի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջով պատվիրելով, և
- Ապրանքը չի օգտագործվել կամ չի կրել որակական փոփոխություն, այսինքն՝ պահպանված է ապրանքային տեսքը և սպառողական հատկությունները։ Ապրանքի փաթեթավորումը չի ներառվում ապրանքի որակական հատկություններում։
Եթե ապրանքը ձեռք է բերվել Քուշենի օնլայն կամ օֆֆլայն գործընկեր խանութից, վերադարձը/փոխանակումը կատարվում է՝ ըստ վաճառողի վերադարձի/փոխանակման քաղաքականության:
Եթե գործընկեր վաճառողը չունի համապատասխան քաղաքականություն, կամ գործող վերադարձի/փոխանակման քաղաքականությունը ինչ-որ կերպ հակասում է Քուշենի կողմից գործող վերադարձի/փոխանակման քաղաքականությանը, անհրաժեշտ է կապվել Քուշենի սպասարկման բաժին։
Ապրանքի վերադարձ/փոխանակում անելու համար․
- Նախքան վերադարձ/փոխանակում անելը կապվել Քուշենի սպասարկման բաժին։
- Վերադարձի/փոխանակման հաստատում ստանալուց հետո կատարել առաքման վերադարձ Հայփոստով։ Վերադարձի ծախսերը կատարվում են գնորդի կողմից։
- Ապրանքի վերադարձից հետո կատարվում է ապրանքի զննում։ Եթե ապրանքը օգտագործվել է կամ ենթարկվել է որակական փոփոխության, ապա Քուշենն իրավասու է չկատարել գումարի վերադարձ/փոխանակում։
- Եթե ապրանքի զննումից հաստատվում է, որ այն չի օգտագործվել կամ չի ենթարկվել որակական փոփոխության, կատարվում է․
- Ապրանքի վերադարձի դեպքում գումարի անկանխիկ հետվերադարձ հաճախորդին նրա կողմից տրամադրված բանկային կամ այլ փոխանցման հաշվին 3 օրվա ընթացքում։
- Ապրանքի փոխանակման դեպքում նախընտրելի նոր ապրանքի արժեքի և առաքման գնի վերահաշվարկ։ Եթե նախընտրելի նոր ապրանքի արժեքը ավելի բարձր է, ապա գնորդը կատարում է վճարում՝ ըստ վճարման կարգի։ Եթե նախընտրելի նոր ապրանքի արժեքն ավելի ցածր է, ապա Քուշենը կատարում է գումարի հետվերադարձ՝ ըստ վերադարձի կարգի, ապա՝ նախընտրելի նոր ապրանքի առաքում՝ ըստ առաքման պայմանների։