Գաղտնիության քաղաքականություն
Ներածություն
Սույն քաղաքականությունը ներառում է տեղեկություն այն մասին, թե ինչպես են կիրառվելու Ձեր անձնական տվյալները այս կայք այցելելիս և առցանց գնումներ կատարելիս:
Ձեր անձնական տվյալները հավաքագրվում և մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային ընդունված փորձերի համաձայն։
Քուշենն այս կայքը վարում է ստորև ներկայացված գաղտնիության քաղաքականության համաձայն: Օգտագործելով այս կայքը կամ կապվելով Քուշենի հետ էլեկտրոնային փոստով՝ Դուք համաձայնում եք մեր Գաղտնիության քաղաքականության պայմաններին:
Անձնական տվյալների հավաքագրում
Դուք կարող եք օգտվել Քուշենի կայքից առանց անձնական տվյալների տրամադրման: Այնուամենայնիվ, եթե Դուք ընտրում եք առցանց գնում կատարելու, էլեկտրոնային նամակ ուղարկելու, հայտ ներկայացնելու, կայքի աշխատանքի, գործունեության, արտադրանքի որակի գնահատում կամ մեզ բաժանորդագրվելու գործառույթներից մեկը, անհրաժեշտ կլինի տրամադրել համապատասխան տեղեկատվություն:
Առցանց գնում կատարելու դեպքում Ձեզնից կպահանջվի տրամադրել անձնական տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Ձեր պատվերը մշակելու և իրականացնելու համար: Սա կարող է ներառել Ձեր․
- անունը և ազգանունը,
- վճարման և առաքման փոստային հասցեները,
- փոստային դասիչը,
- հեռախոսահամարը,
- էլ. փոստի հասցեն։
Անձնական տվյալները հավաքագրելու նպատակները
Մենք կարող ենք պահպանել և օգտագործել վերը նշված Ձեր տեղեկատվությունը հետևյալ դեպքերում․
- Անհրաժեշտության դեպքում Ձեզ հետ կապ հաստատելու համար։
- Մեր մասին իրադարձություններով Ձեզ հետ կիսվելու, հիշեցումներ և այլ թարմացումներ ուղարկելու համար։
Քուշենի կողմից էլեկտրոնային նամակներ ստանալուց ապաբաժանորդագրվելու համար կարող եք ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն info@cooshen.am էլեկտրոնային հասցեին կամ հետևել էլեկտրոնային հաղորդագրության մեջ ներառված ապաբաժանորդագրման հրահանգներին:
Քուշենն իրավունք է վերապահում փոփոխել ցանկացած դրույթ, որը ներկայացված է սույն Գաղտնիության քաղաքականությունում՝ առանց Ձեզ նախնական ծանուցման։