Հաճախ տրվող հարցեր
Կարո՞ղ եմ ամեն օր օգտագործել խնամքի միջոցը։
Մարմնի համար նախատեսված խնամքի և մերսման միջոցը կարելի է օգտագործել ամեն օր։ Դեմքի համար նախատեսված խնամքի և մերսման միջոցը կարելի է օգտագործել շաբաթական 3-4 անգամ։ Այնուամենայնիվ, կարևոր է հաշվի առնել նաև մաշկի առանձնահատկությունները։ Օգտագործելու ընթացքում Դուք կհասկանաք՝ անհրաժեշտ է ավելի հաճախ օգտագործել, թե ավելի հազվադեպ։ Բացի այդ, եթե մաշկը ալերգիկ հատկություններ ունի, առաջին անգամ օգտագործելիս փորձեք հասկանալ՝ մաշկն ընդունում է արդյոք քիսան, թե ալերգիկ է դրա հանդեպ։
Արդյո՞ք լյուֆան չի վնասի մաշկս։
Լյուֆան իր բնական ծագման շնորհիվ իսկական փրկություն է այն մարդկանց համար, ովքեր արհեստական փոխարինիչներ պարունակող միջոցներից մաշկի ալերգիա ունեն։ Սակայն, առաջին անգամ օգտագործելիս զգուշություն ցուցաբերեք հասկանալու՝ արդյոք մաշկն ընդունում է այս միջոցը, թե ոչ։
Որքա՞ն ժամանակ կծառայի ինձ խնամքի և մերսման միջոցը։
Մարմնի համար նախատեսված խնամքի ր մերսման միջոցը նախատեսված է առնվազն 4 ամիս օգտագործելու համար։ Դեմքի համար նախատեսված խնամքի և մերսման միջոցը կարող է ծառայել առնվազն 1 տարի։ Այնուամենայնիվ, քիսայի երկարակեցությունը կախված է նաև ճիշտ և խնամքով օգտագործելուց:
Մարմնիս/դեմքիս բաց վերք/ակնե կա, կարո՞ղ եմ օգտագործել խնամքի և մերսման միջոցը։
Բաց վերք/ակնե ունենալու դեպքում խուսափեք խնամքի և մերսման միջոցն օգտագործելուց։
Կո՞շտ, թե՞ փափուկ է խնամքի և մերսման միջոցը։
Լյուֆայի պտուղների տարբեր լինելու արդյունքում խնամքի և մերսման միջոցները տարբեր կոշտության են ստացվում։ Բացի դա, այս միջոցների պատրաստման ընթացքում ավելի փափուկ տարբերակները մշակում և ստանում ենք դեմքի խնամքի համար, իսկ ավելի կոշտ տարբերակները՝ մարմնի։
Պատվիրելիս նշեք, թե ինչ կոշտության եք ցանկանում այն, և Ձեզ կուղարկենք համապատասխան տարբերակը։
Մարզեր առաքու՞մ եք։
Առաքումը մարզեր կատարվում է Հայփոստով։ Առաքման գները սկսում են 370 դրամից՝ կախված առաքանու քաշից։