Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն

Ներածություն

Սույն քաղաքականությունը ներառում է տեղեկություն այն մասին, թե ինչպես են կիրառվելու Ձեր անձնական տվյալները այս կայք այցելելիս և առցանց գնումներ կատարելիս:

Ձեր անձնական տվյալները հավաքագրվում և մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային ընդունված փորձերի համաձայն։

Քուշենն այս կայքը վարում է ստորև ներկայացված գաղտնիության քաղաքականության համաձայն: Օգտագործելով այս կայքը կամ կապվելով Քուշենի հետ էլեկտրոնային փոստով՝ Դուք համաձայնում եք մեր Գաղտնիության քաղաքականության պայմաններին:

Անձնական տվյալների հավաքագրում

Դուք կարող եք օգտվել Քուշենի կայքից առանց անձնական տվյալների տրամադրման: Այնուամենայնիվ, եթե Դուք ընտրում եք առցանց գնում կատարելու, էլեկտրոնային նամակ ուղարկելու, հայտ ներկայացնելու, կայքի աշխատանքի, գործունեության, արտադրանքի որակի գնահատում կամ մեզ բաժանորդագրվելու գործառույթներից մեկը, անհրաժեշտ կլինի տրամադրել համապատասխան տեղեկատվություն:

Առցանց գնում կատարելու դեպքում Ձեզնից կպահանջվի տրամադրել անձնական տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Ձեր պատվերը մշակելու և իրականացնելու համար: Սա կարող է ներառել Ձեր․

  • անունը և ազգանունը,
  • վճարման և առաքման փոստային հասցեները,
  • փոստային դասիչը,
  • հեռախոսահամարը,
  • էլ. փոստի հասցեն։

Անձնական տվյալները հավաքագրելու նպատակները

Մենք կարող ենք պահպանել և օգտագործել վերը նշված Ձեր տեղեկատվությունը հետևյալ դեպքերում․

  • Անհրաժեշտության դեպքում Ձեզ հետ կապ հաստատելու համար։
  • Մեր մասին իրադարձություններով Ձեզ հետ կիսվելու, հիշեցումներ և այլ թարմացումներ ուղարկելու համար։

Քուշենի կողմից էլեկտրոնային նամակներ ստանալուց ապաբաժանորդագրվելու համար կարող եք ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն info@cooshen.am էլեկտրոնային հասցեին կամ հետևել էլեկտրոնային հաղորդագրության մեջ ներառված ապաբաժանորդագրման հրահանգներին:

Քուշենն իրավունք է վերապահում փոփոխել ցանկացած դրույթ, որը ներկայացված է սույն Գաղտնիության քաղաքականությունում՝ առանց Ձեզ նախնական ծանուցման։

Shopping Cart
Scroll to Top